Չոր շոգեբաղնիքը (սաունա) օգնում է նվազեցնել սթրեսը, ամրապնդել իմունիտետը և բարելավել սրտի աշխատանքը։ Միջինը 15 րոպե տևողությամբ այցելությունը կարող է նպաստել առողջության պահպանմանը։
Blue Door SPA-ն Դիլիջանի ամենամեծ պրոֆեսիոնալ ՍՊԱ կենտրոնն է՝ առաջարկելով բացառիկ վերականգնողական և առողջարարական ծառայություններ։ Կենտրոնում առկա են 4 տաքացվող լողավազաններ՝ • 3 փակ • 1 բացօթյա, որը հասանելի է տարվա բոլոր եղանակներին Լողավազանների ջերմաստիճանը մշտապես հարմարեցվում է սեզոնին՝ ապահովելով լիարժեք հանգստի փորձառություն։ Բացօթյա լողավազանն իրական հաճույք է թե՛ ձմեռվա սառը օրերին, թե՛ ամառվա արևոտ առավոտներին՝ Դիլիջանի բնության գրկում։
Blue Door SPA-ն ստեղծված է մարմնի լիարժեք վերականգնման և հանգստության համար։ Մեր պրոֆեսիոնալ ծառայությունները և հարմարությունները նպաստում են Ձեր լիարժեք հանգստությանը և վերականգնմանը։
Տաք ջրի սենյակ
Նպաստում է մկանային լարվածության թուլացմանը, արյան շրջանառության բարելավմանը և քրոնիկ ցավերի նվազեցմանը։
Չոր շոգեբաղնիքը (սաունա) օգնում է նվազեցնել սթրեսը, ամրապնդել իմունիտետը և բարելավել սրտի աշխատանքը։ Միջինը 15 րոպե տևողությամբ այցելությունը կարող է նպաստել առողջության պահպանմանը։
Աղի սենյակը ունի հակասթրեսային և դետոքսիկացիոն ազդեցություն, նպաստում է իմունային, նյարդային և լիմֆատիկ համակարգերի բարելավմանը
Վայելեք հանգստացնող մերսումներ՝ իրականացված բացառապես որակավորված մասնագետների կողմից BlueDoor SPA-ում։ Առկա են տարբեր մերսման տեսակներ՝ ավանդականից մինչև յուղերով թերապիաներ, որոնք կպարգևեն խորը թուլացում և գոհունակության զգացում։
Խոտաբույսերով ինգալացիոն սենյակը հարստացված է Հայաստանի լեռնաշխարհի բույսերով՝ երիցուկ, եղեսպակ, գլխածաղիկ, թթենի, կաթնուկ, ուրց և այլ խոտաբույսեր։ Դրանք մաքրում են օրգանիզմը, հանգստացնում մարմինն ու միտքը։ Այս 100% բնական խոտաբույսերը չեն պարունակում հավելումներ կամ արհեստական նյութեր։
Սառը ջրով թերապիան նպաստում է արյան շրջանառության բարելավմանը, իմունիտետի ամրապնդմանը, բորբոքման և մկանային ցավի նվազեցմանը, օգնում պայքարել դեպրեսիայի ախտանիշների դեմ։
Վայելեք անսահմանափակ բուսաբուժական թեյեր մեր սրահներից օգտվելու ընթացքում կամ հետո՝ կանխելով ջրազրկումը։
Եթերայուղերի՝ լավանդայի, անանուխի և էվկալիպտի խառնուրդով հարստացված ինգալացիոն սենյակը պարգևում է հանգստություն և լավ ինքնազգացողություն։
Տաք ջրի սենյակը նպաստում է մկանային լարվածության թուլացմանը, արյան շրջանառության բարելավմանը և քրոնիկ ցավերի նվազեցմանը։